Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013

Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին:

 

Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որի ընթացքը կարող է լինել և´ սուր, և´ քրոնիկական: Ե´վ առաջին, և´ երկրորդ դեպքում առողջությունը, երբեմն էլ մարդու կյանքը լուրջ վտանգի տակ է դրվում: Եթե, օրինակ, խոլեցիստիտի նոպաները կարող են լինել ողջ կյանքի ընթացքում, խոշոր հաշվով, իրենցից սպառնալիք չեն ներկայացնում (նույնիսկ, եթե լեղապարկը հեռացվում է, մարդը շարունակում է ապրել), ապա ենթաստամոքսային գեղձի առումով իրավիճակը բոլորովին այլ է: Առանց այդ օրգանի մարդն ապրել չի կարող, իսկ այն փոխարինելն անհնարին է: 

 

Ենթաստամոքսային գեղձը շարքից հանելու համար բավական է սուր պանկրեատիտի երեք-չորս նոպա:

 

Ինչո՞ւ է վտանգավոր այս հիվանդությունը:

 

Ենթաստամոքսային գեղձը արտազատում և 12-մատնյա աղի է ուղարկում պանկրեատիկ հյութը, որը պարունակում է մարսողության համար անհրաժեշտ ֆերմենտներ: Բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ ֆերմենտները (առաջին հերթին պրոտեազաները, որոնք ճեղքում են սպիտակուցը) անցնում են ոչ թե 12-մատնյա աղի, այլ թափանցում են արյան մեջ, ապա դրանք սկսում են «մարսել» օրգաններն ու հյուսվածքները, որոնք հանդիպում են իրենց ճանապարհին: Կարծես, պատկերավոր արտահայտված, արյան հունի մեջ են բաց թողնում քաղցած գայլերի ոհմակ, որը սկսում է «խժռել» բոլոր օրգանները, որոնց հասնում է:

 

Նույնիսկ, եթե սուր պանկրեատիտը ժամանակին ախտորոշվում է և մարդը համապատասխան բուժօգնություն է ստանում, ապա, լավագույն դեպքում, նման նոպաներից հետո մնում է քրոնիկական պանկրեատիտը, իր հետևից բերելով մարսողության և ածխաջրատային փոխանակության խանգարում և, որպես կանոն, դիաբետ: Այդ պատճառով էլ շատ ավելի լավ և առավել դյուրին է ժամանակին հոգ տանել ենթաստամոքսային գեղձի առողջության պահպանմանը:

 

Իսկ ինչու է լինում այնպես, որ ֆերմենտները, որոնք նախատեսված են սննդի մարսողության համար, անցնում են արյան հունի մեջ, ոչ թե գնում են իրենց համար նախատեսված ուղիով, դեպի 12-մատնյա աղի: Դա կատարվում է ենթաստամոքսային գեղձի  բջջային թաղանթների անցանելիության խանգարման հետևանքով, օրգանը, մի տեսակ,«ապահերմետիկացվում է»:

 

Նման խանգարման պատճառ կարող է դառնալ, առաջին հերթին, ալկոհոլը, որի տխրահռչակ ազդեցությամբ է պայմանավորված բջջային թաղանթի քայքայումը: Ալկոհոլային պանկրեատիտն ավելի շատ է կյանքեր խլում, քան ավտովթարը: Բացի դրանից, ենթաստամոքսային գեղձի իսկական թշնամին է մթերքը, որը քիմիական հավելումներ է պարունակում (կոնսերվանտներ, գունանյութեր, համն ավելացնող նյութեր և այլն): Եվ հանուն այդ գեղձի առողջության, արժե հրաժարվել պահպանման երկար ժամկետ ունեցող մթերքից, գազավորված ըմպելիքից և սննդարդյունաբերության այլ վառ ու գունեղ, իհարկե, նաև վնասակար, արտադրանքից: Սնունդը պետք է բնական լինի:

 

Պանկրեատիտի պատճառ կարող են լինել նաև լեղապարկի քարերը: Գլխավոր լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը կողք-կողքի են գնում  դեպի 12-մատնյա աղի: Քարերը լեղածորանների բորբոքում են հրահրում, որը տարածվում է նաև ենթաստամոքսային գեղձի վրա: Նշանակում է, պետք է հոգ տանել նաև լյարդի, լեղապարկի և 12-մատնյա աղու առողջությանը:

 

Ենթաստամոքսային գեղձի առողջությունը պահպանելու համար հարկ է պահպանել հետևյալ կանոնները.

 

  • հետևել սնվելու ռեժիմին (դա պետք է սովորել մանկուց): Եթե մարդը սնվում է, երբ պատահի, ոչ թե սահմանված ժամին, մարսողական համակարգը լավ աշխատել չի կարող: Դա իր հետևից բերում է լեղածորանների դիսկինեզիա, քանի որ լեղու նորմալ հոսքի համար անհրաժեշտ է, որ օրգանիզմ կանոնավոր կերպով հասնեն կենդանական և բուսական ճարպերը: Իսկ եթե կա դիսկինեզիա, դրան մի երեք ամսից միանում է նաև պանկրեատիտը.
  • ուտել պետք է փոքր չափաբաժիններով, առանց իրար խառնելու մեծ քանակությամբ տարբեր ուտեստներ: Խառնելով սպիտակուցները, ճարպերը, ածխաջրատները, ենթաստամոքսային գեղձին դժվար վիճակի մեջ եք դնում` որ ֆերմենտը արտադրել: Սնվելու նման քաոսը օրգանին ապահավասարակշռության վիճակին է հասցնում, և այն, ի վերջո, ընդհանրապես հրաժարվում է որևէ մարսողական ֆերմենտ արտադրել.
  • քաղցած վիճակում սուրճ չխմել: Դրանով ենթաստամոքսային գեղձին անուղղելի վնաս է հասցվում: Եթե չեք կարող սուրճից հրաժարվել, ապա գոնե խմեք ուտելուց հետո և շաքարով: Իսկ լուծվող սուրճն արդեն իսկական թույն է ենթաստամոքսային գեղձի համար.
  • կոշտ բջջանք պարունակող մթերքի քանակը սահմանափակել: Օրինակ, ձմեռվա համար պաշարված գազարը, բազուկը, կաղամբը, խնձորը լավ կլինի օգտագործել ջերմամշակումից հետո.
  • պարբերաբար բեռնաթափման օրեր կազմակերպել (հատկապես տոնակատարություններից հետո): Մի երկու օր հասարակ սնունդ օգտագործել, կաթնամթերք, ապուրներ և այլն: 

 

Պանկրեատիտի ախտանշանները

 

Սուր պանկրեատիտը «իր մասին հայտնում է» որովայնի վերին հատվածում ուժեղ ցավերով: Ցավերը, որպես կանոն, գոտևորող բնույթ ունեն, չեն վերանում սպազմոլիտիկներ (նո-շպա) և անալգետիկներ ընդունելիս: Ցավը կարող է ճառագայթվել մարմնի տարբեր հատվածներ: Հաճախ կարող է սրտխառնոց, փսխոց լինել, աղիների աշխատանքի խանգարում, թուլություն, գլխապտույտ:

 

Քրոնիկական պանկրեատիտի դեպքում ցավերն առաջանում կամ ուժեղանում են ուտելուց հետո: Դրանք տեղակայվում են ՙենթագդալային՚ հատվածում, հաճախ տարածվելով աջ և ձախ կողատակեր ու դեպի թիկունք: Իսկ ուտելու ցանկության բացակայությունն արդեն սրացման նշան է: Այս ախտանշանների դեպքում հարկ է անմիջապես դիմել բժշկի:

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի QRISTINE, բարև Ձեզ: Ցավերը կարող են կապված լինել ինչպես ստամոքսի և լյարդի, այնպես էլ ենթաստամոսային գեղձի հետ: Ենթաստամոսային գեղձի բորբոքման ժամանակ ցավերն ունեն գոտևորող բնույթ, լյարդի պաթոլոգիաների ժամանակ լինում է ավելի շատ ծանրության զգացում աջ թուլակողային հատվածում: Իսկ ստամոքսի ցավերը կարող են լինել գաստրիտի կամ  խոցային հիվանդության պատճառ: Ստամոքսի աշխատանքը կարգավորելու համար կարող եք օգտագործել մարսողական ֆերմենտներ, օրինակ "Մեզիմ": Խնդրում եմ ավելի մանրամասն նկարագրեք ցավի բնութը, կա ցավի ճառագայթում, թե ոչ, կապված է սնունդ ընդունելու հետ, թե ոչ:

QRISTINE

09.10.2015

Barev dez es caver unem aj koxmum stamoqsi shrjanum mi qani ore vor cavers sracel en hamarya misht cavume mek mek gazer em unenum amen or durs chem galis bayc durs galu het problem chunem inc ays sur cavers en anhangstacnum vaxenumem lurj problem chunenam entastamoqsis het kapvac

Մեդ-Պրակտիկ

02.06.2015

Հարգելի Գասպարյան Գայանե, բարև Ձեզ: Ձեր հարցից պարզ չէ, թե ինչի դեմ է կիրառվել նշված թերապիան, խնդրում եմ մանրամասնեք: Ինչ վերաբերում է դեղնուկին, այն կարող է կապված լինել ինչպես արյան, այնպես էլ լյարդի և լեղապարկի հետ: Պատճառն այս դեպքում անհայտ է, հնարավոր է այն ընդհանրապես էլ կապված չէ կիրառված թերապիայի հետ: Լեղու արտահոսքի խանգարման հետևանքով խանգարվում է նաև ենթաստամոսային գեղձի աշխատանքը: Ինքնաբուժությամբ  զբաղվել միանշանակ չի կարելի: Հարկավոր է դիմել հեպատոլոգի և հետազոտվել:

Գասպարյան Գայանե

25.05.2015

Հարգելի բժիշկ, մոտ 1-1,5ամիս առաջ,հաճախելով NugaBest կենտրոն,իրենց մասնագետների պնդմամբ, ինֆրակարմիր ճառագայթներ արձակող պրոյեկտորը դրել եմ իմ լյարդի,լեղապարկի,ենթաստամոքսային գեղձի,ստամոքսի և փայծաղի վրա: Նույն օրն անմիջապես, կարծես, բոլոր օրգաններս փքվեցին, իսկ մի քանի օրից էլ ավելի վատ զգացի:Իրենց պնդմամբ, դա սրացում էր, որ հետո պիտի անցներ:Նշեմ, որ խիստ ալերգիկ եմ /կվինկեի այտուց/ դեռ 1999թ.-ից: Իմ զգացողությունը.Կարծես նշված օրգաններս ներսից խիստ այտուցված են և չեն իջնում:Ավելին ասեմ. Մի քանի օրից դեմքիս գույնը փոխվեց ր դարձավ դեղնավուն` ցորենի գույն: Իհարկե դադարեցրի այդ կենտրոն հաճախելս: Խմելեմ լեղամուղ անթառամի թուրմ,սակայն մինչ այսօր նույն վիճակում եմ:Ինքս շատ անհանգստացած եմ, քանի որ գնալով ավելի վատ եմ զգում: Ինձ թվում է, թե լեղին նորմալ չի արտադրվում, և ենթաստամոքսային գեղձս նոևմալ չի գործում: Խնդրում եմ Ձեր պատասխանեք ինձ և խորհուրդ տվեք:

Մեդ-Պրակտիկ

23.04.2015

Հարգելի Ani 24, բարև Ձեզ: Խնդիր միանշանակ կա, և այն կարող է կապված լինել ստամոքս-աղիքային համակարգի ցանկացած հատվածի հետ: Եթե նշում եք, որ տաքից և դիետաներից հետո վիճակը թեթևանում է, դա նշանակում է, որ  ինչ-ինչ պատճառներով առաջանում է սպազմ, որը բերում է աղիքային անանցանելիության: Հարկավոր է պարզել սպազմերի պատճառը: Հետազոտվել միանշանակ հարկավոր է:

Ani 24

19.04.2015

Barev dzez hargeli bjishk,,,,,,,,,es 24 tarekanem,,,axiqneris shrjanum erbemn stamoqsi hatvacum caver en linum,, 2 angam el patahel e gazeri kutakum ev vqnacutyun,,, ahavor cpazm vor@ tevec mot 30 rope,,,heto srtxarnoc u chem karoxanum durs gnal dranic heto,,,,,,dietaneric u taq paheluc heto mikich moranumem xndris masin , bayc mievnuyn e anhangstanumem,, ,,,vtangavor e ardyoq?patrastvumem gnal hetazotutyan , bayc der karciq@ nuynpes karevor e.......

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի Nazeli, բարև Ձեզ: Նման ցավեր կարող են լինել գաստրիտի, ստամոքսի խոցի կամ տասներկումատնյա խոցի դեպքում: Հարկավոր է դիմել գաստրոէնտերոլոգի և մանրամասն հետազոտվել հետագա բարդություններից խուսափելու համար:

Nazeli

09.04.2015

Barev dzez.xndrumem patasxaneq im harcin.es 20tarekanem,bayc arden erkar wamanake vor stmoqss sksume uwex caval,bayc da tevume 1ropeyic voch avel.caver@ linum en voch amen or bayc hachaxaki.ardyoq da hetagayum karoxe inc lurj xndirneri araj kangnecnel?

Մեդ-Պրակտիկ

18.05.2014

Հարգելի ՆԵԼԻ, բարև Ձեզ, այս պարագայում ինքնաբուժումը կամ հեռակա խորհուրները միայն կվնասեն Ձեզ, քանի որ ախտորոշումն անգամ հստակ չէ: Հարկավոր է հետազոտությունների ընթացքում ունենալ հստակ ախտորոշում և նոր միայն բուժում ստանալ համապատասխան մասնագետի կողմից:

ՆԵԼԻ

10.05.2014

Ունեմ ցավեր աջ շրջանում որ տարածվում է ամեն տեղ գնացի բժշկի ասեցին ենթաստամոքսային գեղձը մեծացածա և ունեմ փոքր չափի միոմա ինչ անեմ գրեք համապատասխան դեղորայք և վտանգավոր չի? և դիետան

Մեդ-Պրակտիկ

11.03.2014

Հարգելի GAYANE KAFYAN, բարև Ձեզ, արտահայտված ցավերին բոլորովին պարտադիր չէ, որ  ուղեկցեն ավելի լուրջ հիվանդություններ, նույնիսկ հակառակը: Սովորաբար բժիշկները բազմակողմանի հետազոտելուց հետո միայն կարող են վստահորեն բացառել այլ հիվանդությունները, հակառակ դեպքում բուժում անպայման կնշանակեր՝ գոնե ապահովագրելու վտանգները:

GAYANE KAFYAN

06.03.2014

unem caver stamoqsi. lexaparki. liyarti u paycaxi.inchpes nayev axiqnersen cavum erbemn gndvum karces poqr gndak lini axiqneris mej cavuma heto anhetanum gnaci bjshki parzvec axiqneri koriutner unem u stamoqsi gastrit nshanakecin miayn dzitaptxi yux xmem u verj bayc cavers chiancnum nuyna uxaki kiqic tetevacela vaxenumem hnaravora heto lurj xndirner unenam axiqneris het kapvac?xndrumem aseq inch anem

Կարդացեք նաև

Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Պաշտոնական պարզաբանում №4

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...

Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...

Դիտարկվում է դեղագործական շուկան
Դիտարկվում է դեղագործական շուկան

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն  2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...

Ատամնաբույժների բարձրացրած խնդիրների լուծման եզրերը

Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը

Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...

Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են
Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են

Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...

Ահագնացող թվեր ու փաստեր

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...

Հուզվել պետք չէ
Հուզվել պետք չէ

Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը  բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...

Հոգեկան առողջություն
Համալրվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը

Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...

Նոր մոտեցում բարեգործությանը

Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ
Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ...

ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...

Բուժում Իմունաբանություն
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…

«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան

Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում...

Հոգեկան առողջություն
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ

Աուտիզմի բուժման համար նոր դեղպատրաստուկն անցել է առաջին փորձարկումը, որը կատարվել է մկների վրա: Այն ազդում է գեներից մեկի վրա, որն անմիջականորեն կապված է այդ հիվանդության հետ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ